«Օկուպացիայի» մասին օրինագիծը բարոյական քայլ է, ազդակ՝ միջազգային հանրությանը. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախն «Օկուպացիայի» մասին օրենք ունենալու անհրաժեշտություն ունի, որովհետև, ի վերջո, Ադրբեջանի կողմից ահռելի մեծ օկուպացված տարածքներ ունենք: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Մտածել, թե այդ օրենքից հետո Ադրբեջանը վերանայելու է իր քաղաքականությունը, իհարկե այդպես չէ: Սա թե՛ մեր հասարակության համար է կարևոր գործընթաց, թե՛ ազդակ է միջազգային հանրությանը, թե՛ բարոյական ու իրավական քայլ է»,- նշում է նա:

Անդրադառանալով Արցախի Ազգային ժողովի հայտարարությանը, թե Արցախի խորհրդարանի խմբակցությունները պաշտոնական հրավեր կուղարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին, Բաբայանն ընդգծում է. «Պաշտոնական Ստեփանակերտը միշտ է հայատարարում, որ ադրբեջա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն ու եռանախագահող երկրներն են: Ուզում ենք, այո, որ վերսկսվեն աշխատանքները: Դրա մասին, իմիջիայլոց, նաև եռանախոգահող երկրենրն են խոսում, հայտարարում: Խոչընդոտներ իհարկե կան Ադրբեջանի կողմից, բայց տեսնենք՝ գործընթացներն ինչպես կընթանան»:

Սևակ Վարդումյան




Լրահոս