Գիշերային ակումբի մոտ վիճաբանել և դանակահարել էին միմյանց. նրանցից երկուսի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 4-ին՝ ժամը 05:00-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27 և 24 տարեկան երկու երիտասարդ: Հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբ: Ըստ բժշկի տեղեկանքների՝ երիտասարդներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 04:30-ի սահմաններում Պտղնի համայնքի վարչական տարածքի գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդները դանակահարել են միմյանց:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս