Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Նոր Զելանդիայի կառավարությանը և ժողովրդին Նոր Զելանդիայի ազգային տոնի` Վայտանգի օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև 30 տարի առաջ հաստատված միջպետական բարեկամական հարաբերություններն անցած տարիների ընթացքում ունեցել են հաստատուն ընթացք, ակտիվացել են երկկողմ փոխանակումները, ընդլայնվել է համագործակցությունը միջազգային ասպարեզում:

Հուսով եմ, որ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը կշարունակեն զարգանալ և խորանալ` ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը», – ՀՀ կառավարության հաղորդմամբ` նշված է վարչապետի ուղերձում:




Լրահոս