Ինչպես հայտնի է անցած տարի իրավապահները կալանավորեցին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 18.08.2021թ. իշխանության ներկայացուցչին սպառնացել է գործադրել բռնություն կապված վերջինի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: 18.08.2021թ. ժամը 00:35 ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արտյոմ Հովհաննիսյանը, նույն բաժանմունքի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը և օպեր լիազոր Անդրանիկ Ներսիսյանը Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի 126 տան բնակչուհի Սվետլանա Պառավյանի դիմումի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով այցելել են Վարդան և Սպարտակ Ղուկասյանների Գյումրի քաղաքի Մյակովսկի փողոցի 39 հասցեում գտնվող տուն, սակայն Ս.Ղուկասյանը պատճառաբանելով օրվա ուշ ժամ լինելը, տան դուռը չի բացել:Նույն օրը ժամը 12:57-ին և 12:59-ին, 077-40-87-73 հեռախոսահամարից Ա.Հովհաննիսյանի կողմից օգտագործվող 093-22-76-36 հեռախոսահամարին զանգահարել է Ա.Ղուկասյանը և կապված նրա կողմից իր վերը նշված ծառայողական պարտականությունները կատարելու հետ, տվել է բռնություն գործադրելու սպառնալիք:Այս գործով նախաքննություն է հայտարարվել եւ գործը դատարանում է։
Ի դեպ Ղուկասյանի փաստաբանը միջնորդել էր, որ նրա խափանման միջոցը կալանքը փոխվի, սակայն դատարանը մերժել է: Գործը քննում է Շիրակի մարզի դատավոր Նարեկ Բեգլարյանը:
Ք.Մ