ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի կողմից եկեղեցիների հայկական հետքը վերացնելու մասին ՀՀ ԱԳՆ մեկնաբանություն չի տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը հայատարարել է, որ մտադիր է վերացնել 44-օրյա պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող եկեղեցիների ու մշակութային կոթողների հայկական հետքը։ Այս մասին պաշտոնական Բաքուն խոսել է ամենաբարձր՝ կառավարության մակարդակով:

Դարերի պատմություն ունեցող մշակութային ժառանգության հայկականությունը հողին հավասարեցնելու ադրբեջանական ձեռագրի մասին նաև ամերիկյան Eurasianet լրատվականն է հրապարկում պատրաստել՝ թեմայի վերաբերյալ ներկայացնելով թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմի մեկնաբանություն-տեսակետը: Զարամանլիորեն սակայն Հայաստանի Հանրապետության արատաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը լրատվամիջոցին մեկնաբանություն չի տվել՝ նշելով միայն, թե «բազմիցս են ընդգծել հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը»։

ArmLur.am-ի հետ զրույցում Հունանյանը հաստատեց՝ մեկնաբանություն, այո, չի տվել: Ավելացրեց՝ նախարարությունն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա:

Ինչ վերաբերում է կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությանը, ապա նախարարության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ հարցն արտգործանախարարության տիրույթում է, բայց եթե գործընկեր նախարարությունում իրենց օգնության կարիքը զգացվի, ապա համատեղ կաշխատեն:

Նշենք, որ ամերիկյան հարթակում տեղ գտած հրապարկումն արդեն քանի օր է ակտիվորեն շրջանառվում է սոցիալական գրեթե բոլոր ցանցերում, հատկապես Twitter-ում: Ստացվում է՝ ի հակադրություն ադրբեջանցիների՝ իրականությունից հեռու մեկնաբանություն-պնդումներին՝ Հայաստանի պատկան մարմինները մեկնաբանություն չեն տալիս, ինչը, անխոս, մեր շահերից չի բխում:

Սևակ Վարդումյան

ArmLur լրատվական




Լրահոս