Սանկտ-Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում երեկ կայացել է ՀՀ վարչապետ
Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՌԴ վարչապետ ողջունել
է Տիգրան Սարգսյանին, իսկ վերջինս միայն պաշտոնական
բանավոր տեքստում երկու անգամ շնորհակալություն է հայտնել Պուտինից: Արդեն կարելի է
պատկերացնել, թե քանի շնորհակալություն է հայտնել բանավոր խոսքում մոտ 30 րոպեի ընթացքում:
ՀՀ վարչապետն ասել է. ”Խոշոր ռուսական կապիտալով
ընկերությունների ներդրումները հասել են շահութաբերության բարձր մակարդակիե: Բայց հայտնի
է, որ ”Գույք պարտքի դիմաց” ծրագրի շրջանակներում Ռուսաստանին տրված այդքան ձեռնարկություններն ուղղակի
պարապուրդի են մատնված: Սակայն այս փաստը շրջանցվել է Սարգսյանի կողմից: Փոխարենը նա
շտապել է իր գործընկերոջը երախտապարտ լինել նաեւ 2009թ. Հայաստանին հատկացված 500 մլն
ԱՄՆ դոլար վարկի համար, ”որն օգնել է հաղթահարել
ճգնաժամի բացասական հետեւանքները”: Ինչպես հայտնի է, այդ
գումարի մեծ մասը տրվել է վարչապետի սիրելի բանկերին: Ուստի հասկանալի են Սարգսյանի
շնորհակալության իրական հիմքերը: Նկատենք նաեւ, որ Տ.Սարգսյանը ՌԴ վարչապետի հետ այդպես
էլ չի խոսել ”Հայրենակիցներ” ծրագրի
մասին, որով նույն ՌԴ-ն դատարկում է Հայաստանի գյուղերը:
Ժողովուրդ. Տիգրան Սարգսյանը կարճ ժամանակում երկու անգամ շնորհակալություն հայտնեց Պուտինին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ