Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Բելառուս-Ռուսաստան Միութենական երկրի մոդելից ու դրա ընդլայնման հնարավորությունից, նաև Հայաստանին էր անդրադարձել՝ ասելով, թե մեր երկիրը նույնպես պետք է այդ միության անդամ դառնա:
Նա, մասնավորապես, հետևյալ պնդումն էր արել. «Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասում է, որ Լուկաշենկոյի հայտարարությունը պետք է համարժեք պատասխան ստանա, բայց համարժեք պաշտոնյայի կողմից, այսինքն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: «Բայց այս իշխանությունները ՀՀ ինքնիշխանութունը հատակի փալաս են դարձրել»,- նշում է պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան
ArmLur լրատվական