ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արարատի մարզում

 

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի Արալեզ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի  մարզի բնակիչներ,  25-ամյա  Անդրանիկ Մուրադյանի վարած UAZ մակնիշի եւ 37-ամյա Մուշեղ Միրանյանի վարած  Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով  5 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպես է աշխատող կանանց տրամադրվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդ:

Լաուրա Ահարոնյան (33 տարեկան, մանկավարժ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Ահարոնյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ   ծննդաբերության   արձակուրդ՝ 140  օր  (70   օր` հղիության, 70 օր` ծննդաբերության), 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության, 180 օր (70 օր` հղիության, 110 օր`ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: Այդ արձակուրդը   հաշվարկվում է միասին եւ կնոջը   տրամադրվում է ամբողջությամբ:Ժամանակից  շուտ   ծննդաբերելու դեպքում   հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին: Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ   խնամակալ   նշանակվելու   օրվանից   մինչեւ   նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին որդեգրելու կամ երկու եւ ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը: Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի   կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ  երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական)   դառնալը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է   ոչ   ուշ,   քան   ամենամյա   արձակուրդը  սկսելուց   երեք   օր   առաջ,  իսկ   եթե  դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը սկսելու՝ աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում   օտարերկրացու   մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար

Օֆելյա Թեւոսյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար ներկայացվում են՝ 1) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,  2)   նախկինում   ամուսնության   պետական   գրանցում   ունենալու դեպքում՝ նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը   (ամուսնալուծության   վկայականը   կամ   ամուսնալուծության   մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում   հիմք   հանդիսացող   փաստաթուղթը բացակայում է, 3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝  մշտական   բնակության   պետության   իրավասու   մարմնի   տված   ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:  Ամուսնության պետական  գրանցման  դիմումը լիազորված   անձի   միջոցով   ներկայացվելու   դեպքում   նաեւ  ներկայացվում է   ամուսնացող   անձի   լրացրած՝  ընտանեկան կարգավիճակը վերաբերյալ   սահմանված տեղեկությունները   պարունակող   դիմում՝   հաստատված   նոտարական   կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնության պետական գրանցումը կատարում է գործակալությունը ամուսնացող   անձանց   դիմումում   նշված   օրը,   առանց   դիմումի   լրացուցիչ հաստատման,  եթե  մինչ   այդ   ժամկետը   ամուսնացողներից մեկը   գրավոր   չի   դիմել ամուսնության պետական գրանցման օրը փոխելու: Նշենք նաեւ, որ ամուսնության ընթացքում   ամուսինների ձեռք   բերած   գույքը   նրանց   համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրով:




Լրահոս