Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2811 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2811 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 396885 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2797392 վերջին մեկ օրում` 7297 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 27762 պացիենտ: Մեկ օրում նվազել է 489-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 359456 անձ` վերջին մեկ օրում 3291 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 8108 է:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1556 է:




Լրահոս