Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի դատական հայցն ընդդեմ պատգամավոր Լենա Նազարյանի վարույթ է ընդունվել։
Հիշեցնենք, որ Թովմասյանը պահանջում է, որ Լենա Նազարյանը վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի։
Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովում պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսեց զոհված զինծառայողների պղծված դիերի մասին։ ԱԺ արդեն նախկին փոխխոսնակ Լենա Նազարյանի կողմից ելույթի ավարտին հնչեց «իդիոտկա» արտահայտությունը։