Կորոնավիրուսը շուտով կդառնա սովորական մրսածություն: Այս մասին ասել է Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի Իվանովսկու վիրուսաբանության ինստիտուտի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Ալխովսկին:
Համաճարակաբանի խոսքերով, հետագայում կորոնավիրուսի նոր շտամներ կշարունակեն հայտնվել, սակայն դրանք հիվանդության ծանր ընթացք չեն առաջացնի։ Նա որպես օրինակ նշել է «Օմիկրոն»-ը, որն իր նախորդ` «Դելտա» շտամի համեմատ, ավելացրել է փոխանցելիություն և ավելի քիչ պաթոգենություն:
«Միգուցե այլ տարբերակների ի հայտ գալը, որոնք նույնպես կունենան պաթոգենության նվազում, ի վերջո կփոխարինեն ծանր հիվանդություններ առաջացնող շտամներին, և մենք կապրենք այս վիրուսի հետ, ինչպես ապրում ենք այլ սեզոնային վիրուսների հետ, որոնք առաջացնում են սովորական մրսածություն են,- մեջբերել է փորձագետը։
Ս. Հ.