Արմեն Թոփչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2011 թվականի օգոստոսի 25-ից զբաղեցնելով «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի պետական գույքի գնահամատման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Ստեփանյանի 17.10.2012թ, թիվ 320 հրամանի համաձայն նույն ՊՈԱԿ-ի պետական գույքի գնահամատման բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Թումանյանի հետ իրականացրել են «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲ ընկերությանը պատկանած ընդհանուր 6.000 մետր երկարությամբ, 1.420 մմ տրամագծով «Արևշատի» առաջին աստիճանի պոմպակայանի մղման խողովակաշարի շուկայական արժեքի գնահատում:
Արդյունքում, առանց կատարելու «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված անշարժ գույքի գնահատման հաշվետվության վերաբերյալ պարտադիր պահանջը, այն է՝ չեն պարզել և ճշտել գնահատվող անշարժ գույքի ելակետային տվյալները, դրանց հավաստիության աղբյուրները և նախնական համաձայնությամբ 22.10.2012թ. կազմել են հիշյալ «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲ ընկերության հաշվեկշռում գտնվող օտարման ենթակա «Արևշատի» առաջին աստիճանի պոմպակայանի մղման 6000 գծմ երկարությամբ տեղադրված խողովակաշարի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ կեղծ հաշվետվություն, գույքի գնահատման համար հիմք ընդունելով միայն «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲ ընկերության կողմից ներկայացրած հիշյալ խողովակաշարի քաշի, երկարության և մաշվածության վերաբերյալ ելակետային տվյալները, ինչի արդյունքում հիշյալ՝ փաստացի 639.630.000 ՀՀ դրամ արժողությամբ և ապամոնտաժման՝ 33.990.000 ՀՀ դրամ արժողությամբ աշխատանքների նվազեցմամբ 605.640.000 ՀՀ դրամ շուկայական իրական արժեքով խողովակաշարի շուկայական արժեքը գնահատել են 562.800.000 ՀՀ դրամ, ապամոնտաժման՝ 39.000.000 ՀՀ դրամ աշխատանքների նվազեցմամբ՝ 523.800.000 ՀՀ դրամ, հիշյալ խողովակաշարի 1 տոննայի իրական՝ 345.000 ՀՀ դրամ շուկայական արժեքը գնահատել են ավելի ցածր՝ 335.000 ՀՀ դրամ արժեքով, որն օտարվել է հետագայում շուկայական արժեքից ընդհանուր 55.230.000 ՀՀ դրամ ցածր արժեքով:
Ք.Մ