ՌԴ խաղաղապահները ԲՏՌ-82Ա զրահամեքենաների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղում զորավարժություն են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի զորավարժարաններից մեկում ԲՏՌ-82Ա զրահամեքենաների ներգրավմամբ անցկացրել են զորավարժություն:

Ինչպես տեղեկացավ ՌԴ խաղաղապահների «Տելեգրամ» էջից, զրահամեքենաների անձնակազմերը մշակել են վարման նորմատիվներ, բարձր արագությամբ հաղթահարել են խոչընդոտները և ԲՏՌ-82Ա-ի հաստիքային զենքերից կատարել են հրաձգություն անհատական և խմբակային թիրախների վրա:




Լրահոս