Կիևը ևս 90 տոննա զինամթերք է ստացել ԱՄՆ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ ուրբաթ առավոտյան ԱՄՆ-ից ստացվել է ռազմական օգնության հերթական խմբաքանակը:

«Այսօր ևս 90 տոննա ամերիկյան զինամթերք է ստացվել ուկրաինական բանակի համար։ ԱՄՆ-ի ռազմական օգնության ընդհանուր կշիռը այս պահին գերազանցել է 1 300 տոննան»,- գրել է նա Twitter-ում ։

Ռազմական մատակարարումները տեղի են ունենում ԱՄՆ վարչակազմի հավանությանն արժանացած 200 մլն դոլարի օգնության շրջանակներում։




Լրահոս