Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժից անմիջապես հետո
Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն, համայնքապետարանի մի քանի բաժինների ղեկավարների տրվել են հանձնարարականներ։ Անշարժ գույքի բաժնի պետի ժ/պ Գևորգ Գրիգորյանին հանձնարարվել է նաև կապ հաստատել համատիրությունների ղեկավարների հետ, ուսումնասիրել բազմաբնակարան շենքերում տիրող իրավիճակը։
Մարզի փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ՝ երեկ ուշ գիշերվա տվյալներով՝ բազմաբնակարան շենքերում վնասների մասին տեղեկություններ չկան։