Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 695 նոր դեպք. մահացել է 20 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 695 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 407074 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2828454 վերջին մեկ օրում` 4245 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 21702 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1631-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 375612 անձ` վերջին մեկ օրում 2306 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 8186 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1574 է:




Լրահոս