Կորոնավիրուսով վարակվելու 1307 նոր դեպք է գրանցվել, մահացել է 15 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1307 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 408381 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2833813 վերջին մեկ օրում` 5359 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 19479 պացիենտ: Մեկ օրում նվազել է 2223-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 379126 անձ` վերջին մեկ օրում 3514 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 8201 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1575 է:




Լրահոս