Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի դեմ քրեական գործով: Ինչպես հայտնի է, անցած տարի Դատախազությունը հետ էր վերադարձրել նախաքննական մարմնի որոշումը: Ասել է թե՝ ՀՔԾ- կամ վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին պաշտոնատար անձանց մասով նորմալ քննություն չի իրականացրել, եւ դատախազը որոշել է քրեական գործը կրկին հետ ուղարկել:
Ինչ փուլում է 10 ամիս առաջ վերադարձրած քրեական գործը: Սեյրան Օհանյանի փաստաբանը ArmLur.am-ի հետ մանրամասներ է ներկայացնում:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում նաեւ մեղադրյալ է ներգրավված նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ ՀՔԾ-ի՝ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես՝ առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորահէկ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,6 միլիարդ ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը, մինչդեռ դրա շուկայական գինը կազմել է 4.6 միլիարդ դրամ:
Արդյունքում, այն իրացվել է իրական արժեքից պակաս գումարով: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Վերջինս չէր ընդունում մեղադրանքը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ArmLur.am-ի հետ զրույցում եւս պնդել էր՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Քնար Մանուկյան
Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում