Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը փետրվարի 15-ին կազմել է 479.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.42 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.80 դրամ (աճել է 2.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 649.68 դրամ (աճել է 2.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.34 դրամ (աճել է 0.15 դրամով):