Փետրվարի 5-ից Երեւանում մեկնարկել են ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որը կոչվում է «Պոլլի»: Ֆիլմի «բեքստեջ»-ը եւ հետաքրքիր մանրամասների մասին ArmLur.am-ին ներկայացրել է ռեժիսորը: Ֆիմի ժանրը՝ դրամա, դետեկտիվ, մանկական, արկածային է:
Արտյոմ Հարությունյանը թեեւ չցանկացավ փակագծերը բացել, բայց ընդգծեց, որ այն 12-ամյա տղայի ու նրա հավատարիմ ընկերոջ՝ շան մասին է, որտեղ արծարծվում են նաեւ Հայաստանի բնության պահպանությանը, որսագողության խնդրին, ընտանեկան արժեքներին ու շոշափելի ընկերությանն առնչվող կարեւոր հաղորդագրություններ:
«Ֆիլմում քննադատելու ենք Հայաստանում իրականացվող որսագողությունը, շեշտելու ենք Կարմիր գրքում հայտնված կենդանիների պահպանման կարեւորությունն ու վեր ենք հանելու ընտանիքի միավորման գաղափարը: Այս ֆիլմով, միանշանակ, փորձելու ենք նաեւ նոր որակ բերել հայկական կինոարտադրության մեջ»,-նշեց Արտյոմ Հարությունյանը:
Նշենք, որ Ֆիլմում նկարահանվում են հայտնի դերասաններից՝ Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը եւ Արամ Կարախանյանը: Ինչ վերաբերում է կինոնկարի՝ էկրաններ բարձրանալուն, ռեժիսորի խոսքով առայժմ վաղ է խոսել այդ մասին:
Մանրամասները՝ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան