ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Սյունիքի մարզում

Երեկ խոշոր ավտովթար է  տեղի ունեցել Սյունիքի մարզում: 56-ամյա Լեռնիկ Հայրապետյանը Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի սկզբնամասում իր վարած  Ford Explorer մակնիշի ավտոմեքենայով դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մոտ  40 մետր գլորվել եւ կողաշրջվել է: Վթարի հետեւանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը:

Կորյուն Պետրոսյան (49 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ վերականգնողական անհատական ծրագիրը սահմանված որոշակի վավերապայմաններով եւ ձեւով, լրացման համար անհրաժեշտ դաշտեր պարունակող փաստաթուղթ է, որի համաձայն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնումը: Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները եւ ժամկետները, աջակցող միջոցների եւ այլ ծառայությունների տեսակները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՎԱԾ-ն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձեւից եւ ծավալից, ինչպեu նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` ինչ կարգով է որոշվում երեխայի նկատմամբ հայրությունը։

Նարինե Ղազարյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերն են՝ 1) երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող մոր եւ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի համատեղ հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է հայտարարություն ներկայացնող անձից, 2) ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում մոր հետ ամուսնության մեջ չգտնվող՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է իրենից, 3) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը: Եթե երեխայի ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության գրանցած ծննդյան ակտային գրանցման հիման վրա կատարված հայրության ճանաչման պետական գրանցման դեպքում դիմողին տրամադրվում է հայրության ճանաչման վկայական, եւ կատարված հայրության ճանաչման պետական գրանցման մասին հաղորդվում է երեխայի ծննդի ակտային գրանցման վայր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով։

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Հայրության որոշման պետական գրանցումը կատարում է գործակալությունը: Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:




Լրահոս