Դոնեցկում հայտարարել են արվարձանների հրետակոծության ժամանակ խաղաղ բնակչի վիրավորվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախնական տվյալներով՝ Դոնեցկում ուժայինների նախաձեռնած կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ԿԺԴՀ ներկայացուցչությունը։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման պատճառով վիրավորվել է Դոնեցկի արվարձաններում ապրող խաղաղ բնակչուհին: Մանրամասները ճշտվում են»,-լրագրողներին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:




Լրահոս