Վրաստանում հերթական երկրաշարժն է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ տեղական ժամանակով 10:34-ին 3,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքը:

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է երկրի հարավում, Թբիլիսիից 55 կիլոմետր հեռավորության վրա, Դմանիսի շրջանի Սալամալեյք գյուղի մերձակայքում:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետևանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ և հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել Է Sputnik-ը:




Լրահոս