Մոսկվան հայտարարում է նոր զորավարժությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 19-ին «ռազմավարական զսպման ուժերի» զորավարժություններ են մեկնարկելու Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ։ Արձակվելու են բալիստիկ և թևավոր հրթիռներ։

Ռուսական կողմը հայտնում է, որ որավարժություններում ներգրավված են Ռուսաստանի հրթիռային զորքերը, օդա-տիեզերական ուժերը, Հարավային զինվորական օկրուգը, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերը։

Պետական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ պլանավորված զորավարժությունների շրջանակում սովորաբար Հյուսիսային նավատորմի սուզանավից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվում Կամչատկայի փորձադաշտի, իսկ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ատոմային սուզանավից հրթիռ է արձակվում Ռուսաստանի հյուսիսային փորձադաշտի թիրախների վրա։

Մոսկվան միջուկային սպառազինությունների զորավարժություններ է սկսում ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին։




Լրահոս