Ամենաարդյունավետ բնական միջոցները գլխացավն առանց դեղորայքի մեղմելու համար. 7 բաղադրատոմս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխացավերն ու միգրենն ամենատարածված խնդիրներից են, որոնք կարող են պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ սթրեսով, հոգնածությամբ, առողջական որոշակի խնդիրներով և այլն։ Նման տհաճ զգացողությունները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել ցավից։

Գլխացավերը մեղմելու համար մարդիկ սովորաբար ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, սակայն լինում են դեպքեր, երբ ցավը կտրուկ է ի հայտ գալիս, իսկ ցավազրկող միջոց ձեռքի տակ չի լինում։ Բացի այդ, շատերը պարզապես խուսափում են ցավազրկողներից, քանի որ դրանք բավական լուրջ կողմնակի բարդություններ են առաջացնում, իսկ հաճախակի գործածության դեպքում կարող են անգամ դադարել օգնել։ Նման դեպքերում օգնության են հասնում փորձված բնական միջոցները, որոնք օգնում են շատ արագ մեղմել ցավն ու կանխել խնդրի կրկնությունը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաարդյունավետ ու հասանելի բնական միջոցները, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել ցավն ու խուսափել դեղամիջոցների գործածությունից։

1 ճաշի գդալ դաշտային երեքնուկի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել կես ժամ, այնուհետև քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ կես բաժակ:
50 մլ հապալասի հյութին ավելացնել ¾ բաժակ եռացրած սառը ջուր, քաղցրացնել մեղրով կամ շաքարավազով և ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց հետո կես բաժակ:
1 ճաշի գդալ չորացրած սրոհունդին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եռացնել 10-12 րոպե, այնուհետև քամել և ընդունել օրական 3 անգամ ¼ բաժակ։
6 ճաշի գդալ մանրացրած ուրցին ավելացնել 1 լիտր եռման ջուր, թրմել, այնուհետև ստացված թուրմը քամել և խմել օրվա ընթացքում որպես թեյ:
1 ճաշի գդալ սամիթի սերմերին ավելացնել 300 մլ եռման ջուր և թրմել 2 ժամ: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ½ բաժակ:
1 թեյի գդալ օշինդրի տերևներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, փաթաթել տարան տաք կտորով ու թրմել 3-4 ժամ, որից հետո քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ 100 մլ:
1 ճաշի գդալ չորացրած տատրակին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, որից հետո թուրմը քամել և ընդունել օրական 3 անգամ սնվելուց մեկ ժամ առաջ մեկական ճաշի գդալ:

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում գլխացավը կարող է պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Բացի այդ, հարկ է հիշել, որ նման բնական միջոցներն ունենում են որոշակի հակացուցումներ և ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել գլխացավերի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:




Լրահոս