Ոստիկանությունը սկսել է քոչվորների տեղահանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի Էսսեքս դքսությունում ոստիկանությունն այսօր սկսել է տեղահանել Դեյլ Ֆարմ թաղամասում անօրինական կերպով բնակվող իռլանդացի քոչվորներին,- հաղորդում է Reuters -ը: Ոստիկանության աշխատակիցները սկսել են քանդել ցածրահարկ աղյուսե տների պատերը: Շենքերի որոշ բնակիչներ խոստացել են մինչեւ վերջ դիմադրել:Էսսեքսի ոստիկանությունը տեղեկացրել է, որ դիմադրողներից երկուսի դեմ ստիպված են եղել էլեկտրաշոկ գործադրել: Մեկ մարդ ձերբակալվել է: Ընդհանուր առմամբ, Դեյլ Ֆարմում ապրում է շուրջ 1000 քոչվոր:




Լրահոս