Եղեգնուտ գյուղում այրվել է մոտ 1700 հակ անասնակեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին՝ ժամը 18:44-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:25-ին, մարվել՝ 21:03-ին: Այրվել է մոտ 1700 հակ անասնակեր:




Լրահոս