Գյումրիում որսորդական հրացանով թափառող շան վրա կրակած տղամարդը ներկայացել է բաժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները ստացված տեղեկությունների իրացման արդյունքում բացատրական աշխատանքներ են անցկացրել:

Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Բացատարական աշխատանքի շնորհիվ փետրվարի 21-ին բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ 45-ամյա մի տղամարդ և հայտնել, որ փետրվարի 14-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Տերյան փողոցում տեղադրված աղբամանների մոտ իրեն անծանոթ կնոջը թափառող շներից պաշտպանելու նպատակով որսորդական հրացանով կրակել և վիրավորել է շներից մեկին:

Հրացանը վերցվել է:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս