ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դելտա» շտամն իսպառ դուրս է մղվել, գնում ենք կայուն նվազման. Անահիտ Ավանեսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գնում ենք կայուն նվազման: Այս պահին շրջանառվում «Օմիկրոն» շժտամի  «BA.2» ենթատեսակը: Դելտա շտամը իսպառ դուրս է մղվել օմիկրոնի ազդեցության ներքո: Միևնույնն է այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն, ունենում ենք ծանր դեպքեր: Պատվաստման առումով պետք է մեր զգոնոթյունը պահպանենք»: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նաև նշեց, որ հնարավոր է վերանա դիմակների պարտադիր կրման պահանջը:

Հավելենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ.

✓946 նոր դեպք
✓4759 թեստավորում
✓1545 առողջացած
✓24 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 417 456 դեպք, որոնցից 395 700-ը՝ առողջացած:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8378 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 875 218 թեստավորում:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս