Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը կանգնած է փակման եզրին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Բուհի Եղեգնաձորի մասնաճյուղի Կառավարում բաժնի 3-րդ կուրսի ուսանող Շուշանիկ Դանիելյանը:
Նշենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023 թթ․ համար ընդունելություն չի լինի։ Որոշումն ընդունվել է (որոշման 8-րդ կետ) Տնտեսագիտական համալսարանի գիտխորհդի՝ 2021 թ-ի հոկտեմբերի 11-ի նիստում։
Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ համալսարանի ուսանողները շատ մտահոգված են: Ինչպես նաեւ ստորագրահավաք են իրականացրել եւ դիմել ԿԳՄՍ նախարարություն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան