Բրիտանիան փորձում է կանխել Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացումը Սանկտ Պետերբուրգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիան փորձում է կանխել ֆուտբոլի Եվրոպական չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացումը Սանկտ Պետերբուրգում:

Մասնավորապես Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե այդ եզրափակիչը պետք է տեղափոխել այլ երկիր:

UEFA-ում հայտնել են, որ դիտարկում են այդ հարցը, և ըստ BBC-ի՝ հնարավոր է, որ տեղափոխման որոշում կայացվի:

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պետք է անցկացվի մայիսի 28-ին:




Լրահոս