Ուկրաինայում հայտարարվել է ռազմական դրություն: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդպիսի որոշում է կայացրել այսօր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո: Միեւնույն ժամանակ Ուկարինայի նախագահը բնակիչներին կոչ է արել խուճապի չմատնվել՝ ասելով, թե ամբողջ ռազմական համակարգն աշխատում է եւ իրենք կարող են հաղթել:
Եվ չնայած ուկրաինական լրատվամիջոցները վաղ առավոտից հայտնում են ՌԴ-ի կողմից հրթիռային հարվածների մասին, սակայն ՌԴ ՊՆ-ն այլ հայտարարություն է արել: Նրանք նշել են, թե ռուսական կողմն ուկրաինական քաղաքների ուղղությամբ հրթիռային հարվածներ չի հասցնում:
Ռուսական զորքը հարվածում է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, ավիացիային, ՀՕՊ օբյեկտներին, ռազմական օդանավակայաններին։ Այս մասին նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։