Լոռու մարզում իրականացված օպերացիայի արդյունքում ապօրինի պահվող մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի դատախազի կողմից գրություն էր հասցեագրվել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալին, որով մատնանշվել էին քրեածին վարքագծով ապրող և դրանց հետ առնչություն ունեցող անձանց շարքը, նրանց կողմից նախկինում կատարված հանցագործությունների բնույթը և այլ վերաբերելի հանգամանքներ։

Այս մասին տեղեկանում է ՀՀ դատախազությունը:

Անհրաժեշտություն էր համարվել ձեռնարկել համապատասխան-օպերատիվ հետախուզական միջոցառումներ այդ անձանց կողմից կատարված հանցավոր արարքները բացահայտելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։ Տրված հանձնարարականները տվել են իրենց դրական արդյունքները:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձեռնարկված համակարգված, արագ, արդյունավետ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարզի տարբեր բնակավայրերում 2022թ. փետրվարի 24-ին կատարվել են հանցավոր վարքագիծ դրսևորող թվով 42 անձանց բնակարանների խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցներ, սառը զենքեր, հրազեններ և ռազմամթերք։

Մասնավորապես, բնակարաններում հայտնաբերվել են MN-654K, թմբուկավոր, «Մակարով», «Մատիտ» տեսակի ատրճանակներ, առանց գործարանային համարի ինքնաձիգ՝ իր պահունակով, մարտական նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի և քանակների մարտական փամփուշտներ, ինչպես նաև տարբեր տեսակի և քաշերով թմրամիջոցների նմանվող նյութեր, «Լորազեպամ» տեսակի դեղահաբեր:

Բացի այդ, 2022թ. փետրվարի 10-ից մինչ փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել 4 անձ:

Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են «AKM» տեսակի ինքնաձիգ, 21 հատ գործարանային արտադրության տրամաչափի փամփուշտներ, «Մարիխուանա», Մորֆին» տեսակի թմրամիջոցներ, «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

2-րդ անձի մոտ հայտնաբերվել է «ПМ» տե­սա­կի 9 մմ տ­րա­մա­չա­փի ա­կո­սա­փող ատր­ճա­նակ՝ իր 2 փամփշ­տա­տու­փով, գործարանային արտադրության «ПМ», «АПС», տե­սա­կի ատր­ճա­նակ­նե­րի և համապատասխան տ­րա­մա­չա­փի այլ ա­կո­սա­փող զեն­քե­րի հա­մար նա­խա­տես­ված փամ­փուշտներ:

3-րդ անձի մոտ հայտնաբերվել է «TT» տեսակի ա­կո­սա­փող ատր­ճա­նակ՝ իր փամփշ­տա­տու­փով, «TT», «ППШ-41», «ППС-43», տե­սա­կի ատր­ճա­նակ-գնդացիրների և համապատասխան տ­րա­մա­չա­փի ա­կո­սա­փող այլ զենքերի համար նա­խա­տես­ված փամ­փուշտներ, 4-րդ անձի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ակոսափող ատրճանակ և փամփուշտներ։

Բերման ենթարկված վերը նշված 4 անձից 2-ի նկատմամբ արդեն իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, 1 անձ ձերբակալվել է: Միջոցներ են ձեռնարկվում մյուսներին քրեական հետապնդման ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ:

Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված գործողությունները լինելու են շարունակական:

Քաղաքացիներին հորդորում ենք այդպիսիք ունենալու դեպքում հանձնել Ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:




Լրահոս