ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը տեղի կունենա այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված արտակարգ գագաթնաժողովը տեսակոնֆերանսի ձեւաչափով կսկսվի փետրվարի 25-ին Երեւանի ժամանակով 18:00-ին: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի աշխատանքայն գրաֆիկում, որը փետրվարի 24-ին տարածել է Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենը հանդիպում է ՆԱՏՕ-ի պետությունների եւ կառավարությունների մյուս ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով արտակարգ գագաթնաժողովում՝ Ուկրաինայի եւ դրա շուրջն անվտանգության բնագավառում իրադրության քննարկման համար»,- ասված է փաստաթղթում:

Բանակցությունները տեղի կունենան մամուլի համար փակ ձեւաչափով:




Լրահոս