Երեկ Հայաստանում բնակվող ուկրաինացիները հավաքվել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության առաջ եւ բողոքի ակցիա իրականացրել:
Այս մասին ArmLur.am-ին հայտնեց «Ուկրաինա Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ղեկավար Աննա Հարությունյանը: Նրա խոսքով՝ իր ղեկավարած կազմակերպությունում գրանցված է մոտ 200 ուկրաինացի:
«Ահավոր վիճակի մեջ ենք, ես արդեն չգիտեմ, թե ինչ մտածել: Միայն ցավում եմ, այնքան վատ եմ զգում, որ չգիտեմ, թե ինչ ասեմ: Մեր կազմակերպությունում գրանցված ուկրաինացիներն անհանգստացած են, բարեկամներ ունեն այնտեղ: Մենք երեկ գնացինք Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, որպեսզի ասենք, որ կրակը դադարեցնեն, ու հարցին դիվանագիտական ճանապարհի միջոցով լուծում տան»:
Մեր զրուցակցի խոսքով, դեսպանատնից որեւէ մեկը չի հանդիպել բողոքի ակցիայի մասնակիցների հետ:
Ս.Հ.