ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մշտական կապի մեջ է Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ և պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ուկրաինայի հայ համայնքի, Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների վերաբերյալ:
Ստեղծված իրավիճակում Ուկրաինայի հայ համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: