AstraZeneca-ն միայն մեկ տեսակի թրոմբոզ կարող է առաջացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետազոտելով AstraZeneca պատվաստանյութով պատվասված ավելի քան 21 մլն բրիտանացիների՝ գիտնականներն եկել են այն եզրահանգման, որ կորոնվիրուսային պատվաստանյութը թրոմբոզի (մակարդուկի) միայն մեկ տեսակ կարող է զարգացնել: Այս մասին գրում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ իր հերթին հղում անելով «PLoS Medicine» գիտական ամսագրին, որտեղ էլ հենց տպագրվել է բժշկական հոդվածը:

«Թրոմբոզի այդ տեսակը ախտահարում է պացիենտի գանգուղեղային նյարդերը: Պատվաստվելուց հետո մակարդուկ հազվադեպ է գոյացել, այն էլ տարեց անձնաց շրջանակում»,- ամսագրին տված հարցազրույցում ասել է հետազոտության մասնակից, Էդինբուրգի համալսարանի գիտաշխատող Ուիլյամ Ուայթլին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլ ամսին ԶԼՄ-ները գրեցին, որ AstraZeneca (այնուհետ Johnson & Johnson) պատվաստանյութով պատվաստվելուց հետո պացիենտնеրի մոտ մակարդուկներ են գոյացել: Մամուլի հրապարակումներն, ի դեպ, առիթ եղան, որպեսզի մի շարք երկրներ ժամանակավորապես դադարեցնեն վերոնշյալ պատվաստանյութերի կիրառությունը:

Ս.Վ.




Լրահոս