Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային կոթողներն ու եկեղեցիները պղծելու, դրանց հայկական հետքը ջնջելու մասով Հայաստանը պետք է միջազգային դատարաններ դիմի: Բայց տարբեր կոնվենցիաներով միջազգային դատարաններ դիմելու մասով Հայաստանը թերանում ու ուշանում է: Նախկին գործընկերոջ հետ համակարծիք է նաև Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Նրա գնահատմամբ՝ միջազգային ատյաններ դիմելու առումով Հայաստանը բավական ուշացել է, քանի որ միջազգային իրավական հարթությունում պաշտոնական Երևանը քայլեր գրեթե չի իրականացրել ու չի իրականացնում: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը նույնպես այն համոզմանն է, որ մշակութային կթողներն ու եկեղեցիները հակառակորդի կողմից վանդալիմի ենթարկելու վտանգից պահպանելու համար կարևոր է միջազգային կառույցների հետ աշխատանքը:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան