Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի իրավունքները ժամանակավորապես են կասեցված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի իրավունքները ժամանակավորապես են կասեցվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի խորհուրդը:

«Ընդունված որոշումը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրոպայի Խորհրդի համապատասխան կոնվենցիաների մասնակից, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։

Ռուսաստանի Դաշնության համար մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընտրված դատավորը նույնպես մնում է դատարանի անդամ, և Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված բողոքները նախկինի պես կքննվեն և կորոշվեն դատարանի կողմից: Կասեցումը ոչ թե վերջնական միջոց է, այլ ժամանակավոր, որը բաց է թողնում կապի ուղիները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել էր, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ռուսաստանին հեռացրել է կազմակերպությունից:




Լրահոս