Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում վերջին մեկ օրում կատարված 256 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Մահվան դեպք չկա։ Ստացիոնար բուժում է ստանում 56 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8971 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2866 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 32 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:




Լրահոս