Լա Լիգան դեմ է պատերազմին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Լա Լիգայի և Սեգունդայի հերթական տուրի բոլոր հանդիպումների ժամանակ կցուցադրվի «Ո՛չ պատերազմին» հաղորդագրությունը:
Խաղերի ժամանակ գրությունը կցուցադրվի մարզադաշտի էկրաններին և գովազդային վահանակներին։ Այս հաղորդագրությունը կտարածվի նաև Լա Լիգայի սոցիալական ցանցերում։