Ռուսական պատվիրակությունը Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար մեկնել է հանդիպման վայր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BelTA գործակալությունը, որը չի հրապարակել մանրամասներ։
Ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն՝ խորհրդակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Բելառուսի Բրեստի շրջանի Բելովեժսկայա Պուշչայի տարածքում։