Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Կիրիլ Պետկովին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բուլղարիայի բարեկամ ժողովրդին Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ ցանկանում եմ արձանագրել, որ մեր երկրների միջև փոխվստահության և պատմական ավանդույթների վրա հիմնված հարաբերությունները, որոնց հաստատման 30-ամյակը նշում ենք ընթացիկ տարում, անշեղորեն զարգանում են:

Համոզված եմ, որ կշարունակենք ջանքեր ներդնել՝ ամրապնդելու մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի շահ հայ և բուլղար ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց», – նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:




Լրահոս