Եվրահանձնաժողովը կներկայացնի Ռուսաստանից էներգակախվածությունից ազատվել թույլ տվող միջոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաջորդ շաբաթ կներկայացնի միջոցներ, որոնք թույլ կտան ազատվել Ռուսաստանից Էներգետիկական կախվածությունից: Մարտի 3-ին France Inter ռադիոկայանի եթերում այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կներկայացնի առաջակությություններ, թե ինչպես ստեղծել իրավիճակ, որի ժամանակ մենք այլեւս կախված չենք լինի Ռուսաստանից Էներգետիկական ոլորտում»,- ասել Է նա: «Մենք պետք Է ավելի արագ առաջ շարժվենք Էներգիայի վերականգնվող աղբյուրների բնագավառում»,- հայտարարել Է Տիմերմանսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս