Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկել են «միջազգային հարթակներում երկու երկրների մոտեցումների համաձայնեցումը»։ Ընդ որում, հայկական կողմը հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն դեռ չի տվել։
Իսկ Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում ասվում է.
«Մարտի 4-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների համաձայնեցումը»:
Այստեղ նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը մարտի 2-ի նիստում բանաձև է ընդունել՝ Ռուսաստանից պահանջելով անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և դուրս բերել ռազմական ուժերը այդ երկրից։ Բանաձևին Հայաստանը ձեռնպահ է քվեարկել՝ 34 երկրների շարքում։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան։ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։
Մանրամասները՝ տեսանյութում