Գերմանական հեռուստաալիքներ ARD-ն եւ ZDF-ն դադարեցնում են իրենց աշխատանքը ՌԴ-ի ստուդիայից, հայտնում է Focus ONLINE հրատարակությունը:
Կայքի տվյալներով, այդ կերպ հեռուստաալիքներն արտահայտում են իրենց բողոքը ՌԴ նախագահի՝ Զինված ուժերի մասին ֆեյքային նորություններ տարածելու համար տուգանքի դեմ:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով պատիժ եւ մեծ տուգանք է սահմանվում Զինված ուժերի գործողությունների մասին ֆեյքային նորություններ տարածելու, ինչպես նաեւ ՌԴ դեմ որեւէ քարոզ անելու համար: