Չինաստանը 2022 թվականին կավելացնի ռազմական բյուջեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանը 2022 թվականին իր ռազմական բյուջեն կավելացնի 7,1 տոկոսով, ասվում է շաբաթ օրը հրապարակված բյուջեի նախագծում։

«Ազգային պաշտպանության ծախսերը՝ 1,45 տրլն յուան ​​(229,5 միլիարդ դոլար)՝ 7,1 տոկոս աճով»,- ասվում է փաստաթղթում։

Նախագծում նշվում է, որ «անհրաժեշտ է իրականացնել նոր դարաշրջանի ռազմաստրատեգիական կուրսը, աջակցել ազգային պաշտպանության և զինված ուժերի արդիականացման արագացմանը, խթանել պաշտպանական գիտության, տեխնոլոգիայի և արդյունաբերության նորարարական զարգացումը»։

«Անհրաժեշտ է կատարելագործել զորացրված զինծառայողների սոցիալական ապահովությանն ուղղված քաղաքական ուղեցույցների համակարգը, կազմակերպել աշխատանք թոշակի անցած զինծառայողների կազմակերպման և աշխատանքի տեղավորման ուղղությամբ, շարունակել բարձրացնել զինվորական շահառուների նպաստների և սուբսիդավորման դրույքաչափերը»,- նշված է բյուջեի նախագծում:

Չինաստանը տարեկան ավելացնում է պաշտպանական ծախսերը, այս պահին ՉԺՀ-ի ռազմական բյուջեն ծավալների առումով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ից հետո։




Լրահոս