ԱՄՆ կոնգրեսում մտադիր են արգելել Ռուսաստանից նավթի ներկրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ուսումնասիրում է Ռուսաստանից ԱՄՆ նավթի և էներգակիրների ներկրման արգելքի մասին օրինագծի մշակման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է խոսնակ Նենսի Փելոսին։

Խոսնակի փոխանցմամբ՝ կոնգրեսականները նաև մտադիր են չեղարկել առևտրային նորմալ հարաբերությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ, ինչը կդառնա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը հասանելիությունից Ռուսաստանին հեռացնելու առաջին քայլը։

Բացի այդ, ծրագրվում է Ջո Բայդենի վարչակազմին տրամադրել Ռուսաստանից ներկրման սակագների բարձրացման հնարավորություն։




Լրահոս