Այսօր Կիևի և Մոսկվայի միջև տեղի կունենա բանակցությունների երրորդ փուլը: Բանակցությունների մասին ավելի վաղ սոցիալական ցանցում հայտնել էր ուկրաինական կողմի բանակցող Դավիթ Արախամիան:
Նշենք, որ փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները երկու անգամ արդեն հանդիպել են, սակայն ըստ էության արդյունքի չեն հասել:
Բանակցությունների երրորդ փուլի անցկացման վայրը հայտնի չէ, առաջին երկուսը տեղի էին ունեցել Բելառուսում: Ենթադրվում է, որ բանակցությունները կմեկնարկեն տեղական ժամանակով ժամը 15:00-ին:
Երկրորդ փուլում Գոմելի շրջանում բանակցությյուններին Ռուսաստանից մասնակցել են նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին և Պետական դումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին:
Ուկրաինական կողմից բանակցություններին մասնակցել են նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնական Միխայլո Պոդոլյակը. պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը և Գերագույն ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան:
Մանրամասները՝ տեսանյութում: