Հաստատվել է Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների եւ տարածքների ցանկը։ Այս երկրները կամ տարածքները ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի նկատմամբ։ Ցանկն հետեւյալն է․

Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԵՄ անդամ երկրներ, Իսլանդիա, Կանադա, Լիխտենշտեյն, Մոնակո, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Կորեա, Սան Մարինո, Սինգապուր, ԱՄՆ, Թայվան, Ուկրաինա, Չեռնոգորիա, Շվեյցարիա եւ Ճապոնիա։

Համաձայն փաստաթղթի, ռուսական ընկերությունները եւ քաղաքացիները, ովքեր արտարժութային պարտավորություններ ունեն այս երկրներից որեւէ մեկում գործող վարկատուների հանդեպ, կարող են վճարումներ իրականացնել ռուսական ռուբլով։




Լրահոս